Այսօր դադարել են Վիգեն Քոչարյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները

Այսօր դադարել են Վիգեն Քոչարյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները` պաշտոնավարման սահմանադրական ժամկետը լրանալու հիմքով. հայտնում են ԲԴԽ-ից․

«Հատկանշական է, որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ առաջին գիտնական անդամն է, ով պաշտոնավարել է սահմանադրական 5 տարվա ժամկետն ամբողջությամբ:

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Քոչարյանին իր կատարած բարեխիղճ և սրտացավ աշխատանքի, ինչպես նաև դատական համակարգում ներդրված մեծ ավանդի համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել