Արտուր Մովսիսյանը նշանակվել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի աշխատանքային մարմիններում Կառավարության լիազոր ներկայացուցիչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 25-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի կանոնադրության 4-րդ գլխի 16-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանին նշանակել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի աշխատանքային մարմիններում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 30-ի «Լիազոր ներկայացուցիչ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մարտի 13-ի N 125-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 759-Ա որոշումը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել