Բագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց, որ հունիսի 12-ը հավասար է մարտի 1-ին։
«Այս մարդկանց ճակատից այդ խարանը պիտի դուրս չգա, պիտի դուրս չգա, պիտի դուրս չգա։ Այո, հունիսի 12-ը նոր մարտի մեկ է մեր կյանքում, ուղղակիորեն։ Այն մարդն էր բացակայում բեմից, ով մարտի մեկին աղաղակում էր, ասաելով՝ երկաթներ վերցրեք, ոստիկաններին ջարդեք, սիրտս, հոգիս փառավորվելը, էս ինչ ժողովուրդ եք դուք։ Ուղղակի դա էր բացակայում։ Բայց նույն գործողությունը նույն կերպով, նույն հոգով դրսևորած այս մարդը իրագործեց նաև այսօր, իրագործեց՝ գտնվելով այն պարիսպներից այն կողմ։ Միակ, բացառիկ մեղավորն առաջին հերթին ստախոսն է՝ Նիկոլ Փաշինյան անունով, նրա պոչից կախված՝ մնացած բոլոր մունետիկները, ովքեր խոսել ենայդ մասին, ի մասնավորի ոստիկանապետ, որ կոնկրետ ներկա էր իրադարձությունների կիզակետում և այն ոստիկանները, ովքեր իրականացրել են այդ ապօրնի հրամանը։ Ամենաստորին աստտիճան ոստիկանից մինչև ամենաբարձր, պետք է պատասխան տան»,-նշեց Սրբազանը։
Նա նշեց, որ իրավական գործընթացներ են սկսվելու։