Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

Հունիսի 16-ին, ժամը 08:40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Սալլի գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել հողազանգվածի սահք, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ի վերևի հատվածում գտնվող հողամասի առատ ոռոգման հետևանքով տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (մոտ 20 խմ):

Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները սահմանազատել են տարածքը:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոճանապարհը մաքրվել է և երկկողմանի երթևեկելի է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել