Երևանից Մոլդովա չվերթի ուղևորները, որոնց անհասկանալի պատճառներով թույլ չէին տալիս դուրս գալ Քիշնևի օդանավակայանից, հայտնվել են Բուխարեստում, հայտնում է Sputnik Մոլդովան։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ նրանց հետ կուղարկեն Երևան, սակայն ավելի ուշ ինքնաթիռը մեկնել էր Բուխարեստ, որտեղ ուղևորներին իջեցրել էին ինքնաթիռից:
Ըստ որոշ տեղեկությունների՝ օդանավը ստուգվել է նաև պայթուցիկ սարքի առկայության համար։
Ավելի վաղ նման դեպք է գրանցվել Մոսկվայից ժամանածների, այդ թվում ՝ Մոլդովայի խորհրդարանի պատգամավորի նկատմամբ։
Քիշնևում ուժեղացված ստուգումները սկսվել են ապրիլին ՝ «Պոբեդա» քաղաքական դաշինքի ստեղծումից և ԵԱՏՄ-ին անդամակցելու Մոլդովայի ցանկության մասին հայտարարությունից հետո:
Տեսանյութը՝ այստեղ։