Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել էր պատշգամբ․ ոստիկանություն

Հունիսի 12-ին, կեսգիշերն անց, 9-11 ծառայություն զանգահարած շտապօգնության բժիշկը հայտնել է, որ Կոմիտասի շուկայի մոտ շենքի տանիքից մի քաղաքացի ընկել է 3-րդ հարկի պատշգամբ, սակայն այդ տան բնակիչները դուռը չեն բացում: Այլ կերպ ասած` մարդուն հարկավոր էր ցույց տալ բժշկական օգնություն, սակայն դուռը փակ էր: Հաղորդումը փոխանցվեց նաև ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Բացատրական աշխատանքի արդյունքում փակ տան բնակիչը տվեց հաղորդում: Գիշերվա ժամը 1-ին նրան էր զանգահարել մի քաղաքացի և հայտել, որ իր տան պատշգամբ վերևից մարդ է ընկել:

Պարզվել է, որ այդ մարդը շենքի տանիքից ցանկացել է պարանով իջնել ու գաղտնի մուտք գործել նշված բնակարան, սակայն վայրէջքը փափուկ չէր, և իր կամքից անկախ` հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Իրավապահները պարզել են պարանից ընկածի ինքնությունը: Քրեակատարողական հիմնարկում հաշվառված 51-ամյա տղամարդը ժամը 1.50-ին տեղափոխվել է 1-ին համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել