«Ցանկացած քաղաքացի, ում իրավունքները խախտվել են, այսօր ունի հնարավորություն արդար ձևով պաշտպանվել դատարաններում։
Այդ հնարավորությունը չուներ երեկ, չուներ երեկ չէ առաջին օրը, և ունի այսօր, կունենա վաղը։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ դատական իշխանությունը օր օրի «առողջանում է», նորից եմ կրկնում։
Մենք ունենում ենք տարբեր վճիռներ, որոնք քաղաքական տարբեր քիմքերի համար հաճելի և տհաճ են, և այդ վճիռները հենց ապացույցն է, որ դատական իշխանությունը առողջանում է»,-այսօր՝ հունիսի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։