ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց, թե Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների հետ կապված օժանդակությունները, որ կան, կա՞ «դեդլայն» ինչ-որ ուղղություններով՝ ինչքան է տևելու այդ օժանդակությունը և ի՞նչ քաղաքականություն է այդ իմաստով իրականացվում։
Վահե Հովհաննիսյանը պատասխանելով հարցին՝ նշեց․ «ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների օժանդակությունը, ինչպես գիտեք, երկարացվել է մինչև այս տարվա վերջ, մենք հիմա քննարկում ենք, թե մյուս տարի ինչպիսի գումարներ ենք պլանավորելու։ Հավանաբար, ավելի փոքր խմբերի համար այդ աջակցությունը կշարունակվի, օրինակ, նրանց համար, ովքեր չեն հասցնի ձեռք բերեն բնակարաններ։ Այս պահին դեռ հաստատված ծրագիր չունենք մյուս տարվա մասով, բայց մինչև այս տարվա վերջ 40+10 ծրագիրը, որը հոգում է բնակարանի վարձակալության և կոմունալ ծախսերը, բոլոր տեսահանվածների համար գործելու է»։