«Մի քանի անդրադարձ ցանկանում եմ կատարել այս րոպեների, այս ժամերի ընթացքում ԱԺ տարբեր պատգամավորների հնչեցրած մտքերին, վիրավորանքներին, որի համար ես ամաչում եմ ձեր փոխարեն։
Էդ, որ ասում եք լափամանից օգտվողներ, ծաղրածուներ, դուք ձեզ տեսե՞լ եք, դուք ձեզ հարց տվե՞լ եք, դուք և՛ լափանից օգտվող եք, և՛ ծաղրածու եք։
Միմյանց նկատմամբ ամենավերջին վիրավորանքներով մեր երկիրը որևիցե տեղ չի հասնելու։ Ինձ այս օրերի ընթացքում բազմաթիվ զանգեր էլ են հնչել, անձնական վիրավորանքներ են հնչել իմ ընտանիքի նկատմամբ, սպառնալիքներ են հնչել, բայց երբեք ես չեմ մտածել, որ դա դիտավորյալ ձեր կողմից կազմակերպված բան է։ Դուք գալիս եք այս ամբիոնից ասում, որ դա կազմակերպված է։
Սիրելի հայրենակիցներ ջան, ես ներողություն եմ խնդրում, որ ԱԺ-ն վեր է ածվել փոխադարձ վիրավորանքների և օրհասական վիճակի, որ, իրոք, ինչ, որ խոսել եմ, սրտիցս եմ խոսել, ինչ, որ ասել եմ, սրտիցս եմ ասել։ Այս օրերին ընթացքում ինչքան, որ պայքարը եղել է իմ առողջության հաշվին, մտածել և գործել եմ և պատրաստ եմ մինչև վերջ մտածել և գործել հանուն ՀՀ-ի, ինձ համար մանդատն էլ, ստեղ նստելն էլ բացարձակ արժեք չունեն։ Մանդատն ինձ համար առոչինչ է»,- ԱԺ այսօրվա նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։