Վերջնական հարկը ընդհուպ կարող է լինել ավելի ցածր, քան՝ ներկայումս գործող հարկային բեռն է․ Ֆինանսների փոխնախարար

«Երկրորդ ընթերցմամբ քննարկման համար՝ ձեր դատին է ներկայացված ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագիծը։

Հիշեցնեմ, որ նախագծերի փաթեթի կարգավորման առարկան շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգերն էին՝ մասնավորապես նախագծերի փաթեթով առաջարկվում է բարձրացնել շրջանառության հարկի դրույքաչափը գործունեության առանձին տեսակների համար, բայց, զուգահեռ հնարավորություն ընձեռելով, որպեսզի փաստաթղթերով հիմնավորված ծախսերի գծով կատարվեն նվազեցումներ այն տրամաբանությամբ, որ վերջնական հարկը ընդհուպ կարող է լինել ավելի ցածր, քան՝ ներկայումս գործող հարկային բեռն է այն հարկ վճարողների համար, ովքեր իրենց ձեռքբերումները կկարողանան մեծ ծավալով փաստաթղթղավորել»,-այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ հերթական նիստի ընթացքում հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել