Բագրատ Գալստանյանն արդեն մեկ ամիս է` մատուցում է ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգը․ Հայկ Կոնջորյան

«Նախ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Մինասյանին։ Պարոն Մինասյանը ընդունեց և համաձայնեց, որ իրենք քաղաքական հայդուկներ են, և ես կարծում եմ, որ սա շատ լավ համերաշխության դրսևորում է մեր և ձեր խմբակցության միջև։ Առնվազն այս հարցի շուրջ մենք համակարծիք ենք ձեզ հետ։

Երկրորդը՝ դուք եկել եք հիմա ԱԺ նիստում քննարկում եք ուղերձի ձեր բովանդակությունը և դուք մեզ մեադրում եք, որ մենք հրաժարվում ենք գալ նիստի և քննարկել ուղերձի բովանդակությունը։ Եկել եք, խոսում եք մեր ծրագրերից և ասում եք, որ մենք վախենում ենք գալ, ծրագրից,  ուղերձի մասին խոսել։

Ժողովու՛րդ ջան, դուք ընդհանրապես ձեր կարգավիճակը զգո՞ւմ եք՝ ինչ ա կատարվում, և ձեզ հետ ինչ ա անում Բագրատ Գալստանյանը։ Բագրատ Գալստանյանը անվերջանալի, շարունակվող «պանիխիդա» է»,- այսօր՝ հունիսի 11-ին ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել