Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց իրավիճակը՝ աղետի գոտում։
«Բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են, շատ տեղեր այլևս առաջվա տեսքը չունեն, մաքրվել են։ Մենք արդեն 4 հետիոտնային կամուրջ ունենք, որոնք բավական հեշտացրել են, հիմա մինչև վաղը երեկոյան կունենանք մեկ ինքնաշեն ժամանակավոր կամուրջ, բայց արդեն մեքենաների համար։ Դա իրականացվում է 7 բնակավայրեի համար։ 90 տոկոսով վերականգնված է էլեկտրաէներգիայի մատակարարումը, գազամատակարարումը և ջրամատակարարումը»,-նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ շարունակվում է երկաթուղու վերականգնման աշխատանքները։
Մանրամասները՝ տեսանյութում։