ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Երևանի պետական համալսարանն այս տարվա «QS World University Rankings»-ում զբաղեցրել է 901-950, իսկ «QS Europe University Rankings»-ում՝ 415-րդ հորիզոնականը:
«Հատկանշական է, որ այս տարվա վարկանիշավորմանն ընդգրկված են եղել ավելի քան 1500 համալսարաններ 105 բարձրագույն կրթական համակարգերից, ինչը վկայում է մեր համալսարանի դիրքի կարևորության և միջազգային ճանաչման մասին:
Այս արդյունքները հնարավոր են դարձել մեր պրոֆեսորների, հետազոտողների դասախոսների և ուսանողների աշխատանքի շնորհիվ:
Մեր նպատակն է շարունակաբար բարձրացնել կրթության և գիտության մակարդակը, ներդնել նորարարական մեթոդներ և ընդլայնել միջազգային համագործակցությունը՝ մեր ուսանողների և աշխատակիցների համար ապահովելու լավագույն պայմաններն ու հնարավորությունները:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նպաստում են ԵՊՀ զարգացմանը»,-գրել է Հովհաննիսյանը։