«Հրապարակում մեզ 100.000 մարդ է պետք, նվազագույնը»․ շարժումը հայտարարություն է տարածել

Ինչպես գիտեք, հունիսի 9-ին, ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա Սրբազան Շարժման Մեծ հանրահավաքը։ Այս մասին նշվում է շարժման հայտարարության մեջ։

«Այն չափազանց մեծ նշանակություն ունի մեր հաղթանակի համար։ Այդ օրը Բագրատ Սրբազանը հանդես է կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով։

Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորս միասին սկսեն հանրահավաքի իրազեկման ակցիան։ Խնդրում ենք տարածել այս պաստառները սոցիալական ցանցերի ձեր էջերում՝ հորդորելով մարդկանց հունիսի 9-ին գալ Հանրապետության հրապարակ։

Այդ օրը հրապարակում մեզ 100.000 մարդ է պետք։ Նվազագույնը։ Ուրեմն, ի գործ»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել