Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին դրական զարգացումները․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող «Կասպից ծովի նավթն ու գազը 29-րդ միջազգային ցուցահանդես-խորհրդաժողովի» բացման շրջանակներում։ Էրդողանի ուղերձը ընթերցել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Էրդողանը հույս է հայտնել, որ այդ կազմակերպությունը կնպաստի Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացմանը և տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձում տեղ են գտել հետևյալ ձևակերպումները.

«Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հիման վրա ձևավորվելիք բարօրության և խաղաղության համար մենք վճռականորեն շարունակում ենք մեր աշխատանքը։ Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին դրական զարգացումները և ցանկանում ևս մեկ անգամ նշել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մենք տեսնում ենք որպես պատմական հնարավորություն տարածաշրջանի ապագայի համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել