Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքի ժամանակ դիմեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին․
«Հենց իրեն եմ ասում, Իլհամ Ալիևին․ մենք ինչ անում ենք մեր երկրում, դա ձեր գործը չի, դուք ձեր տերերի հետ լավ անում եք ամեն ինչ մեր երկրի նկատմամբ։ Հետևաբար մենք ինչ-որ անելու ենք, անելու ենք մեր ուզածով, ոչ թե՝ ձեր։ Այսօր դուք ունեք ներկայացուցիչներ, որ ձեր ուզածներն են անում, վաղը պիտի ստիպված լինեք անելու այն, ինչ մենք ենք ուզում»։