«Վահե Ղազարյանի բացակայությունը կարող եք հիմնավորել հետևյալով․ Վահե Ղազարյանը համարձակություն չի ունեցել հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ, որի հետ տարիներով ծանոթ է։ Վահե Ղազարյանը համարձակություն չի ունեցել ՆԳՆ-ի մոտ հավաքված հարյուրավոր քաղաքացիներիի միջով դուրս գալ և գալ ԱԺ։
Միանում եմ տիկին Վարդանյանի ասածին, որովհետև ՆԳՆ ասածը շատ լայն հասկացություն է, և տասնյակ, հարյուրավոր ուղղակի ոստիկանության վրա կապ չունեցող։
Քաղաքացիներից մեկը ասում է՝ դրանք «պալիցիա» են, այո՛ ՆԳՆ համակարգում հարյուրավոր փրկարար ծառայության ծառայողներ կան, ովքեր ճիշտ այս օրերին հերոսություն են անում աղետի հատվածում»,- այսօր՝ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստում՝ 2023-ի բյուջեի կատարողականի նախնական քննարկման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։