Վահե Ղազարյանը համարձակություն չի ունեցել ՆԳՆ-ի մոտ հավաքված հարյուրավոր քաղաքացիներիի միջով դուրս գալ և գալ ԱԺ․ Գեղամ Մանուկյան

«Վահե Ղազարյանի բացակայությունը կարող եք հիմնավորել հետևյալով․ Վահե Ղազարյանը համարձակություն չի ունեցել հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ, որի հետ տարիներով ծանոթ է։ Վահե Ղազարյանը համարձակություն չի ունեցել ՆԳՆ-ի մոտ հավաքված հարյուրավոր քաղաքացիներիի միջով դուրս գալ և գալ ԱԺ։

Միանում եմ տիկին Վարդանյանի ասածին, որովհետև ՆԳՆ ասածը շատ լայն հասկացություն է, և տասնյակ, հարյուրավոր ուղղակի ոստիկանության վրա կապ չունեցող։

Քաղաքացիներից մեկը ասում է՝ դրանք «պալիցիա» են, այո՛ ՆԳՆ համակարգում հարյուրավոր փրկարար ծառայության ծառայողներ կան, ովքեր ճիշտ այս օրերին հերոսություն են անում աղետի հատվածում»,- այսօր՝ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստում՝ 2023-ի բյուջեի կատարողականի նախնական քննարկման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել