Հայ փորձագետների պատվիրակության երկօրյա այցը Կիեւ նվիրված էր Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը բարդ աշխարհաքաղաքական մթնոլորտում:
NV Մեդիա Հոլդինգի, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանության կազմակերպած այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում եւ հանդիպումներ պաշտոնյաների եւ բիզնեսի ղեկավարների հետ:
Կլոր սեղան քննարկում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ
Կլոր սեղանը մեկտեղեց հայ եւ ուկրաինացի փորձագետներին՝ քննարկելու երկու երկրների միջեւ բազմաշերտ հարաբերությունների ամրապնդումը։ Մասնակիցները կարեւորեցին.
* Փոխադարձ շահերի ճանաչումը եւ հետապնդումը․
* Երկկողմ շփումների աշխուժացումը տարբեր հարթակներում․
* Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության վերաբեռնումը․
* Հայաստանի եվրաինտեգրման նպատակներին համահունչ ՀԱյաստան-Ուկրաինա տնտեսական կապերի զարգացումը։
Կարեւորվեց Ուկրաինայի՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության ապահովման գործում առավել ակտիվ դեր խաղալու անհրաժեշտությունը։ Նշվեց նաեւ Հայաստանում Ուկրաինայի դեսպանի օպերատիվ նշանակման անհրաժեշտությունը։
Տնտեսական եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության ընդլայնում
Հայկական պատվիրակությունն այցելել է NV-ի խմբագրություն՝ լրատվամիջոցին հարցազրույցներ տալու եւ պատերազմի ժամանակների լրագրության վերաբերյալ քննարկումների համար: ՊԱտվիրակությունը նաեւ մասնակցել է Ամերիկայի Առեւտրի պալատի ընդունելությանը, որտեղ հանդիպել է Ուկրաինայի կառավարության պաշտոնյաների եւ բիզնեսի ղեկավարների հետ:
Կենտրոնացում տնտեսական աշխուժացման վրա
Ուկրաինայի արդյունաբերողների եւ ձեռներեցների լիգայի ղեկավարության եւ Ուկրաինայի առեւտրաարդյունաբերական պալատի հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին հետեւյալ հնարավորությունները.
* Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ տնտեսական կապերի աշխուժացումը․
* Լոգիստիկ շղթաների զարգացումը․
* Հայաստանը եւ Ուկրաինան կապող առեւտրային ուղիների ճյուղավորումը։
Քննարկվեց նաեւ Ուկրաինայի հայ համայնքի դերը տնտեսական համագործակցության խթանման գործում։
Այցելության ավարտին Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը պատվիրակության եւ ուկրաինացի փորձագետների ամփոփիչ ընդունելություն է կազմակերպել՝ ամրապնդելով հայ-ուկրաինական հարաբերությունների խորացման հանձնառությունը։
———————————————————————————————————-
NV-ն անկախ ուկրաինական մեդիա հոլդինգ է, որը հիմնադրվել է 2014 թվականին պրոֆեսիոնալ լրագրողների թիմի կողմից։ Այսօր հոլդինգը ներառում է NV շաբաթաթերթի լրատվական ամսագիրը, NV.ua լրատվական կայքը, Radio NV համազգային ռադիոկայանը և պանելային քննարկումներ:
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012թ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի մի խումբ համախոհների կողմից՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության հզորացմանն իրենց ներդրումն ունենալու եւ քաղաքացիական նախաձեռնություններին արհեստավարժ աջակցություն ցուցաբերելու նպատակով: «Ազատ քաղաքացի»-ն մաս է կազմում Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի եւ Սեւծովյան հասարակական կազմակերպությունների ֆորումի: «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ-ի վեբ-կայքի հասցեն է www.freecitizen.am , YouTube ալիքի՝ https://www.youtube.com/@freecitizencisc9484