Հայկական պատվիրակությունն այցելեց Կիեւ՝ Ուկրաինայի հետ կապերն ամրապնդելու նպատակով

Հայ փորձագետների պատվիրակության երկօրյա այցը Կիեւ նվիրված էր Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը բարդ աշխարհաքաղաքական մթնոլորտում:

NV Մեդիա Հոլդինգի, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանության կազմակերպած այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում եւ հանդիպումներ պաշտոնյաների եւ բիզնեսի ղեկավարների հետ:

Կլոր սեղան քննարկում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ

Կլոր սեղանը մեկտեղեց հայ եւ ուկրաինացի փորձագետներին՝ քննարկելու երկու երկրների միջեւ բազմաշերտ հարաբերությունների ամրապնդումը։ Մասնակիցները կարեւորեցին.

  * Փոխադարձ շահերի ճանաչումը եւ հետապնդումը․

  * Երկկողմ շփումների աշխուժացումը տարբեր հարթակներում․

  * Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության վերաբեռնումը․

  * Հայաստանի եվրաինտեգրման նպատակներին համահունչ ՀԱյաստան-Ուկրաինա տնտեսական կապերի զարգացումը։

Կարեւորվեց Ուկրաինայի՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության ապահովման գործում առավել ակտիվ դեր խաղալու անհրաժեշտությունը։ Նշվեց նաեւ Հայաստանում Ուկրաինայի դեսպանի օպերատիվ նշանակման անհրաժեշտությունը։ 

Տնտեսական եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության ընդլայնում

Հայկական պատվիրակությունն այցելել է NV-ի խմբագրություն՝ լրատվամիջոցին հարցազրույցներ տալու եւ պատերազմի ժամանակների լրագրության վերաբերյալ քննարկումների համար: ՊԱտվիրակությունը նաեւ մասնակցել է Ամերիկայի Առեւտրի պալատի ընդունելությանը, որտեղ հանդիպել է Ուկրաինայի կառավարության պաշտոնյաների եւ բիզնեսի ղեկավարների հետ:

Կենտրոնացում տնտեսական աշխուժացման վրա

Ուկրաինայի արդյունաբերողների եւ ձեռներեցների լիգայի ղեկավարության եւ Ուկրաինայի առեւտրաարդյունաբերական պալատի հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին հետեւյալ հնարավորությունները.

  * Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ տնտեսական կապերի աշխուժացումը․

  * Լոգիստիկ շղթաների զարգացումը․

  * Հայաստանը եւ Ուկրաինան կապող առեւտրային ուղիների ճյուղավորումը։

Քննարկվեց նաեւ Ուկրաինայի հայ համայնքի դերը տնտեսական համագործակցության խթանման գործում։

Այցելության ավարտին Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը պատվիրակության եւ ուկրաինացի փորձագետների ամփոփիչ ընդունելություն է կազմակերպել՝ ամրապնդելով հայ-ուկրաինական հարաբերությունների խորացման հանձնառությունը։

———————————————————————————————————-

NV-ն անկախ ուկրաինական մեդիա հոլդինգ է, որը հիմնադրվել է 2014 թվականին պրոֆեսիոնալ լրագրողների թիմի կողմից։ Այսօր հոլդինգը ներառում է NV շաբաթաթերթի լրատվական ամսագիրը, NV.ua լրատվական կայքը, Radio NV համազգային ռադիոկայանը և պանելային քննարկումներ: 

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012թ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի մի խումբ համախոհների կողմից՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության հզորացմանն իրենց ներդրումն ունենալու եւ քաղաքացիական նախաձեռնություններին արհեստավարժ աջակցություն ցուցաբերելու նպատակով: «Ազատ քաղաքացի»-ն մաս է կազմում Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի եւ Սեւծովյան հասարակական կազմակերպությունների ֆորումի:  «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ-ի վեբ-կայքի հասցեն է  www.freecitizen.am , YouTube ալիքի՝ https://www.youtube.com/@freecitizencisc9484

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել