Կյանքից հեռացել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Հրաչիկ Սարգսյանը

Մահացել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը։ Բոթը Iravaban.net-ին հայտնեց դատավորի որդին, Վիգեն Սարգսյանը։

Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 27-ին՝ ժամը 18։00-ից, Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ), հուղարկավորությունը՝ մայիսի 28-ին՝ նույն վայրից։

Նշենք՝ Հրաչիկ Սարգսյանը ծնվել է 1955 թվականին Թբիլիսի քաղաքում։

1974 թվականից մինչև 1979 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։

1979 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Կրասնոսելսկի ՆԳ բաժնում՝ որպես քննիչ։

1983 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։

1988 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես ավագ քննիչ, իսկ մինչև 1996 թվականը՝ որպես դատախազի օգնական։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Էջմիածնի ՆՎՇՏ դատարանում՝ որպես դատավոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել