Սա օտար երևույթ ու շարժում չէ, մեր կյանքի հետ առնչված, փոփոխություններին միտված շարժում է․ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։ Նա նշեց, որ մայիսի 26-ին նախատեսված հանրահավաքին իրենց ասելիքը պետք է լինի պատկերացումների ու առաջիկա քայլերի մասին։
«Մեր համբերությունը պետք է լինի մեր շարժման ճշմարտության պայքարի տրամաբանական ավարտով պայմանավորված։ Երիքովի պարիսպներն էլ են համբերությամբ փլվել»,-ասաց նա։
Հարցին, թե նախկին նախագահների հետ հանդիպում պլանավորվո՞ւմ է՝ Սրբազանը պատասխանեց․ «Ժամանակին բոլորի հետ էլ կլինի, ինչո՞ւ չպետք է լինի»։
Բագրատ Սրբազանը նշեց, որ այսօր Մուրադ Փափազյանին և ֆրանսիական պատվիրակությանն է հանդիպել։