Բագրատ Սրբազանը՝ առաջիկա հանրահավաքի և նախկին նախագահների հետ հնարավոր հանդիպման մասին

Սա օտար երևույթ ու շարժում չէ, մեր կյանքի հետ առնչված, փոփոխություններին միտված շարժում է․ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։ Նա նշեց, որ մայիսի 26-ին նախատեսված հանրահավաքին իրենց ասելիքը պետք է լինի պատկերացումների ու առաջիկա քայլերի մասին։

«Մեր համբերությունը պետք է լինի մեր շարժման ճշմարտության պայքարի տրամաբանական ավարտով պայմանավորված։ Երիքովի պարիսպներն էլ են համբերությամբ փլվել»,-ասաց նա։

Հարցին, թե նախկին նախագահների հետ հանդիպում պլանավորվո՞ւմ է՝ Սրբազանը պատասխանեց․ «Ժամանակին բոլորի հետ էլ կլինի, ինչո՞ւ չպետք է լինի»։

Բագրատ Սրբազանը նշեց, որ այսօր Մուրադ Փափազյանին և ֆրանսիական պատվիրակությանն է հանդիպել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել