«Առաջիկայում դաշտում եղած տնտեսագետներին պիտի հանդիպենք, կրթության մշակներին, նաև ուսուցիչներ կան բավականին թվով, ուսուցիչները շատ կարևոր են, իրենց պիտի հանդիպենք, Այ Թի ոլորտի մարդկանց մեր ծրագրավորողներին հանդիպենք, այսինքն՝ գրեթե բոլոր շերտերով և, ինչպես նշվեց, պետք է որոշակի եզրահանգման գանք և կիրակի օրը մեր անելիքների վերջնական փուլը հայտարարենք ու գործենք։
Երեկ ինձ ասում էին՝ պետք է այսպես անել, պետք է այնպես անել, ես հետևյալն եմ ասել՝ ես ֆուտբոլ եմ պարապել, 10 տարի ֆուտբոլիստ եմ եղել, և ուրախ եմ դրա համար, որովհետև բավականին բան եմ սովորել, և ֆուտբոլի դաշտում գոռում են բարի ցանկությունից, որ ավելի լավ խաղան, ոչ թե ավելի լավ խաղան, այլ իրենց մտքին համապատասխան խաղան։
Մենք հիմա ճիշտ այդ վիճակում ենք գտնվում, և այդ սխեմաների մեջ կան հակահարձակումներ, կա խորը պաշտպանություն, կա ուղղակի կազմակերպված հարձակում, կա դիրքայի հարձակում և այլն, խաղը մի րոպե չի տևում կամ հինգ րոպե, տևում է 90 րոպե, մի 15 րոպե էլ ընդմիջումով։ Ես չեմ ուզում զավեշտի վերածել, բայց պատկերավոր ուզում եմ ասել՝ ինչ մտածումով և ինչ օրակարգով ենք առաջ գնում»,- ասաց Բագրատ Սրբազանն այսօրվա հանդիպման ժամանակ։