Գործադուլ, դասադուլ․ Բագրատ Սրբազանը խոսեց վաղվա անելիքների մասին

«Հիմա մի քանի բան ասեմ, թե ինչ ենք ծրագրում վաղվանից։ Ժողովու՛րդ ջան, գիտեմ, որ ձեր մտքերի մեջ հազար ու մի հարց է առաջանում, շատ եմ խնդրում ձեզ, այն օրակարգը, որ մենք սահմանել ենք՝ հստակ քայլերով գնում է առաջ։ Մեզ ծաղրում են՝ թիվը նվազել է, մարել է, և այլն։ Խոստանում եմ՝ եթե նույնիսկ հինգ հոգի մնա, տաս հոգի մնա, այդ ծրագիրը պետք է իրականանա, բայց չի մնալու, հակառակը՝ հազարավորներ են լինելու»,- այսօր հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա ԱԱԾ-ին կոչ արեց դադարեցնել հեռախոսային հարձակումները․ «Չեմ չափազանցնում, կարող եմ ցույց տալ ձեզ՝ իմ հեռախոսը ուղղակի հարձակման թիրախ է։ Սա հոգեբանական բռնություն է, բայց ինձ չի ազդելու, վահան կա վրաս»։

Բագրատ Սրբազանը ասաց, որ վաղն առավոտյան այցելելու է Ստեղծագործական միություններ․ «Մեր երիտասարդներին ասում եմ՝ հանգիստ մնացեք, իրենք ինձնից նեղանում են։ Լավ, հանգիստ մի մնացեք, դե որ այդպես եք ուզում՝ այդպես եք ուզում։ Վաղն առավոտյան՝ ժամը 8։00-ից տոտալ փորձում ենք դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը և ՀՀ-ի զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին և չարիքին։ Ժամը 8։00-ին կնշեն բոլոր վայրերը, և այդպես կշարունակենք մեր պայքարը։ Նաև ուզում եմ նշել՝ հետ գնալով, որ վարչապետի թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբի անդամ»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել