«Իրենք իրենցից ինչո՞ւ են վախենում, հնարավորություն ունեն զղջալու և ներում հայցելու, ով զղջում և ներում է հայցում, օգտվում է այդ հնարավորությունից»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով լրագրողի այն խոսքին, որ Կառավարության շենքի մոտ ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակված։
Նա նշեց, որ այդ մարդիկ ստախոս են և չի մեկնաբանի նրանց խոսքերը՝ նկատի ունենալով իշխանամետ ուժերի այն կոչերը, որ պետք է զգուշանալ ակցիայի զինված մասնակիցներից և հավաքել զենքերը․ «Ո՞ւմ դեմ են հավաքել այդ ուժերը, տղաներին իզուր գործից կտրել, բերել են»։
Անդրադառնալով կալանավորված քաղաքական գործիչներին՝ նա նշեց, որ այդ մարդկանց կալանավորել են իրենց քաղաքական հայացքների համար։