Տղաներին իզուր գործից կտրել, բերել են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանական ուժերի մասին

«Իրենք իրենցից ինչո՞ւ են վախենում, հնարավորություն ունեն զղջալու և ներում հայցելու, ով զղջում և ներում է հայցում, օգտվում է այդ հնարավորությունից»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով լրագրողի այն խոսքին, որ Կառավարության շենքի մոտ ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակված։

Նա նշեց, որ այդ մարդիկ ստախոս են և չի մեկնաբանի նրանց խոսքերը՝ նկատի ունենալով իշխանամետ ուժերի այն կոչերը, որ պետք է զգուշանալ ակցիայի զինված մասնակիցներից և հավաքել զենքերը․ «Ո՞ւմ դեմ են հավաքել այդ ուժերը, տղաներին իզուր գործից կտրել, բերել են»։

Անդրադառնալով կալանավորված քաղաքական գործիչներին՝ նա նշեց, որ այդ մարդկանց կալանավորել են իրենց քաղաքական հայացքների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել