Քայլերթի ընթացքում՝ անդրադառնալով եկեղեցուն քաղաքականության մեջ ներքաշելու փորձերին, Բագրատ Սրբազանը ասաց, որ բազմիցս խոսել է դրա մասին․ «Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ քաղաքական դաշտ ներքաշվենք կամ՝ ոչ։ Աստված առաջ։ Քաղաքականություն չկա մեր երկրում, կա ուղղակիորեն քմահաճույներով, պարտադրանքներով և այլ մեթոդներով գործող մի կառուցվածք երևի»։