Մոսկվան Երևանից սպասում է ռուս խորհրդարանականների նամակի պատասխանին՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերիի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Գիտեք, ես չգիտեմ, թե ինչ ուժերի մասին է խոսում, հուսով եմ, որ նրանք, ովքեր նման հայտարարություններ են արել, բավականաչափ ուժ կունենան պատասխան տալու ռուս խորհրդարանականների հարցմանը, որն ուղարկվել է այս տարվա ապրիլի 24-ին։ Հենց որ մենք ստանանք նման պատասխան, մենք նախ և առաջ ուշադիր կուսումնասիրենք այն և, եթե հարկ լինի, հրապարակավ կմեկնաբանենք», – ասել է Զախարովան։