Տեղի է ունեցել Իրավաբանների հայկական ասոցիացիայի 15-րդ համաժողովը

Հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցի` zoom առցանց հարթակի օգտագործմամբ, տեղի է ունեցել Իրավաբանների հայկական ասոցիացիայի 15-րդ համաժողովը, որի ժամանակ քննարկվել և հաստատվել են ասոցիացիայի գործունեության և գույքի օգտագործաման 2020, 2021, 2022, 2023 թվականների տարեկան հաշվետվությունները:

Համաժողովի ընթացքում կատարվել են նաև կազմակերպության ղեկավար մարմինների ընտրություններ: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ է վերընտրվել Կարեն Զադոյանը, կազմակերպության խորհրդի անդամներ են ընտրվել Մարատ Ատովմյանը, Արփինե Եղիկյանը, Կարեն Քոչարյանը և Աստղիկ Մատինյանը:

Համաժողովի ընթացքում կառույցի բարձրագույն մարմինը քննարկել է նաև ԻՀԱ-ի անդամության և անդամավճարների վճարման հետ կապված հարցերը, տեղեկացվել է, որ սույն թվականի հունիս ամսվա առաջին կեսի ընթացքում կգումարվի ԻՀԱ-ի խորհրդի նիստ, որի ընթացքում կքննարկվեն նաև անդամավճարներ չվճարած ԻՀԱ-ի անդամների անդամության դադարեցման հարցերը:

Համաժողովի ավարտին ԻՀԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը ԻՀԱ-ի անդամներին տեղեկացրել է, որ կազմակերպության խորհրդի անդամ Մարատ Ատովմյանը իր կողմից նշանակվել է ԻՀԱ-ի փոխնախագահ` միջազգային կապերի հարցերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել