ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հարցաքննության նպատակով ներկայացել է Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի քարտուղար Մերի Գևորգյանը։
Նշվում է, որ վերջինս գործով վկայի կարգավիճակ ունի:
«Հարցաքննվել է, սակայն հարցաքննությունը դեռ չի ավարտվել, շարունակվելու է մյուս նիստի ընթացքում»,-հայտնել է Գևորգյանը։