Այսօր Վրաստանի խորհրդարանում անվտանգության հատուկ ռեժիմ է մտցվել։ Մուտքը սահմանափակ է լինելու այցելուներով, և շենք կարող են մուտք գործել միայն հրավիրված անձինք։ Սահմանափակումները չեն ազդի հավատարմագրված լրագրողների վրա, հայտնում է Sputnik Грузия-ն։
Լիագումար նիստում պատգամավորները կքննարկեն «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։ Օրենքի հակառակորդները խոստացել են առավոտյան ժամը 11-ին վերսկսել բողոքի ակցիաները խորհրդարանի մոտ:
Նախորդ օրը օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտան, 14 մարդ բերման է ենթարկվել հասարակական կարգը խախտելու համար։ Ռուսթավելի պողոտայում ուշ գիշերը վերականգնվել է երթեւեկությունը։