Քարաթափումներ Տաթև-Գորիս և Տաթև -Լծեն ճանապարհներին. ճանապարհները երկկողմանի երթևեկելի են

Ապրիլի 11-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս (Հալիձոր գյուղի մոտակայքում) և Տաթև -Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր:

Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Տաթև-Գորիս (10-րդ կմ-ին, մոտ 100 խմ) և Տաթև-Լծեն (18-րդ կմ-ին, մոտ 30 խմ) ավտոճանապարհներին, ինչի հետևանքով ավտոճանապարհները երկկողմանի փակ են:

Ժամը 13:25-ի դրությամբ Տաթև-Գորիս, իսկ 16:10-ի դրությամբ Տաթև-Լծեն ավտոճանապարհները դարձել են երկկողմանի երթևեկելի. փրկարարները հատուկ տեխնիկայի և ՃՇՇ աշխատակիցների հետ քարերը հեռացրել են ավտոճանապարհահատվածների երթևեկելի հատվածներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել