Տեքստը՝ 3, ընթերցանությունը՝ 2․ Մանուկյան-Սիմոնյան բանավեճ՝ ԱԺ-ում

Մի քանի արձանագրում և հարց, ուզում եմ հարցնեմ՝ ռուսական հեռուստաշոուում հնչած և հայերեն թարգմանված ելույթը արդյո՞ք կիսում է «Հայաստան» դաշինքի մեծամասնությունը կամ դա ձեր դաշինքի վերաբերմո՞ւնքն է։ Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական հայտարարությունների ժամին։

«Ես ուզում եմ հասկանամ, որովհետև իրոք ռուսական թիվի շոուներից ելույթները թարգմանում բերում են այստեղ ելույթ են ունենում, դրա հետ կապված ես կարծում եմ դուք պարզաբանում պետք է տաք»,- նշեց ԱԺ նախագահը, ապա արձագանքեց Գեղամ Մանուկյանին,-«Իսկ պարոն Մանուկյանի վրա ես զարմանում եմ: Պարոն Մանուկյան, տարրական էթիկայի կանոններ գոյություն ունեն։ Ի՞նչ է նշանակում, ընթերցանությունը՝ երկուս: Դուք պե՞տք է որոշեք պարոն Մելքոնյանի ելույթի ժամանակ»։

Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքեց, որ Մելքոնյանին նկատի չի ունեցել, որին էլ ԱԺ նախագահն արձագանքեց․ «Չգիտեմ՝ ում մասին ուզում եք ասած լինեք, ուզո՞ւմ եք ձեր ցուցակի միջից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարողանում գրել, գուշակեցի՞ք»։

Ալեն Սիմոնյանը սահմանազատման հետ կապված խնդիրների մասով նշեց, որ դեռևս 2009 թվականին իշխանությունը վարչատարածքային օրենքի մեջ փոփոխություն է կատարել և արեց մեջբերում օրենքից։

«Ներկայացված նախագծով նախատեսվում է նախկինում Ադրբեջանի կազմում եղած Տիգրանաշեն գյուղը ընդգրկել Արարատի մարզի Պարույր համայնքի, Բարխուդարլու և Ասկիպարա գյուղը Ազատամուտ և Ոսկեպար համայնքների կազմում՝ միաժամանակ նշելով, որ նրանց սահմանները կճշտվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել