Նոյեմբերի 10-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քարակերտ-Դալարիկ գծահատվածում գնացքի վագոներ են շրջվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Քարակերտ-Դալարիկ երկաթգծի 2-րդ կմ-ին 34 վագոններից բաղկացած բեռնատար գնացքի` հեղուկ վառելիքով բեռնված 15 վագոն-ցիստեռներից 6-ը շրջադարձին շրջվել են և հրդեհվել:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.50-ի սահմաններում, մարտական 6 հաշվարկի ուժերով:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Իրավաբան.net