Պարգև վճարելու հրապարակային խոստումը վերացնելը

Պարգևը վճարելու վերաբերյալ հրապարակայնորեն հայտարարած անձն իրավունք ունի նույն ձևով հրաժարվել տված խոստումից, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտարարության մեջ նախատեսված է կամ դրանից բխում է հրաժարվելու անթույլատրելիություն, կամ որոշակի ժամկետ է տրվել այն գործողությունը կատարելու համար, որի համար պարգև է խոստացվել, կամ հրաժարվելու մասին հայտարարության պահին մեկ կամ մի քանի անձինք արդեն իսկ կատարել են դրանում նշված գործողությունը:

Պարգևի հրապարակային խոստումը վերացնելը չի ազատում պարգև խոստացած անձին, պարգևի հայտարարության մեջ նշված սահմաններում այն անձանց ծախսերը հատուցելու պարտականությունից, որոնք վերջիններս կրել են հայտարարության մեջ նշված գործողությունները կատարելու առնչությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել