Մի երիտասարդ այսօր` մարտի 18-ին, քարով հարվածել է Կառավարության շենքի պատուհանին։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Խուլիգանության հիմնավոր կասկածով քաղաքացին Կառավարության կողքից բերվել է ոստիկանության կենտրոնական բաժին, կազմվում են փաստաթղթեր նախաքննական մարմին փոխանցելու համար» , – նշել է Սարգսյանը։
Լուսանկարը՝ News.am-ի։