ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծով առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:
Նախագծի ընդունմամբ կհաստատվեն ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝
– պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 180 տեղ,
– նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 90 տեղ,
– պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 35 տեղ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ (որոշ մասնագիտությունների գծով ընդհանրապես չեն դիմել) չլինելու պատճառով թափուր է մնացել (այդ թվում նաև բնագիտական և տեխնիկական ոլորտների մասնագիտություններով) 66 տեղ (2022/2023 ուսումնական տարում թափուր էր մնացել 40 տեղ /24 առկա և 16 հեռակա/), որից 46-ը առկա և 20-ը հեռակա ուսուցման համակարգում:
Տեղերի բաշխումը
Բուհը/կազմակերպությունը | Գերատեսչությունը | Դասիչը | Մասնագիտությունը | Առկա | Հեռակա |
Երևանի պետական համալսարան | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | Ա.01.01 | Մաթեմատիկական անալիզ | 1 | |
Ա.01.05 | Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն | 1 | 1 | ||
Ա.01.07 | Հաշվողական մաթեմատիկա | 1 | |||
Ա.04.02 | Տեսական ֆիզիկա | 1 | |||
Ա.04.03 | Ռադիոֆիզիկա | 2 | 1 | ||
Ա.04.07 | Կոնդենսացված վիճակի ֆիզիկա | 2 | 2 | ||
Ա. 04.10 | Կիսահաղորդիչների ֆիզիկա | 1 | 1 | ||
Ա.04.21 | Լազերային ֆիզիկա | 1 | 1 | ||
Բ.00.06 | Բարձրամոլեկուլային միացություններ | 2 | |||
Գ.00.04 | Կենսաքիմիա | 3 | |||
Գ.00.05 | Բուսաբանություն, սնկաբանություն. էկոլոգիա | 3 | |||
Գ.00.08 | Կենդանաբանություն. մակաբուծաբանություն. Էկոլոգիա | 1 | |||
Գ.00.15 | Գենետիկա | 1 | 1 | ||
Ե.13.04 | Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում | 1 | |||
Ե.27.01 | Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա | 2 | |||
Ե.27.01 | Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա (Սինոփսիս) | 2 | |||
Է.00.01 | Հայոց պատմություն | 1 | 1 | ||
Է.00.01 | Հայոց պատմություն (ՊՆ) | 1 | |||
Է.00.02 | Համաշխարհային պատմություն | 1 | 1 | ||
Է.00.02 | Համաշխարհային պատմություն (ՊՆ) | 1 | |||
Ը.00.02 | Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում | 1 | |||
Ը.00.06 | Միջազգային տնտեսագիտություն | 1 | |||
Ը.00.08 | Տնտեսության մաթեմատիկական մոդելավորում | 2 | 2 | ||
Թ.00.01 | Փիլիսոփայություն | 1 | 1 | ||
Թ.00.05 | Կրոնի տեսություն և պատմություն | 1 | 1 | ||
Թ.00.06 | Մշակութաբանություն | 1 | |||
Ժ.01.01 | Հայ միջնադարյան և նոր գրականություն | 1 | |||
Ժ.01.02 | Նորագույն շրջանի հայ գրականություն | 1 | |||
Ժ.01.06 | Ժուռնալիստիկա | 1 | |||
Ժ.01.07 | Արտասահմանյան գրականություն | 1 | |||
Ժ.02.01 | Հայոց լեզու | 2 | |||
Ժ.02.02 | Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն | 1 | |||
Ժ.02.06 | Ասիայի հին և նոր լեզուներ | 1 | 1 | ||
Ժ.02.07 | Ռոմանոգերմանական լեզուներ | 1 | |||
ԺԲ.00.01 | Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն | 1 | 1 | ||
ԺԲ.00.02 | Հանրային իրավունք | 1 | |||
ԺԲ.00.03 | Մասնավոր իրավունք | 1 | 1 | ||
ԺԲ.00.04 | Դատական իրավունք | 1 | 1 | ||
ԺԲ.00.05 | Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք | 1 | 1 | ||
ԺԲ.00.06 | Միջազգային իրավունք | 1 | |||
ԺԷ.00.03 | Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն | 1 | |||
ԺԹ.00.01 | Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն | 1 | 1 | ||
ԺԹ.00.04 | Կլինիկական, հատուկ հոգեբանություն | 1 | |||
ԻԲ.00.01 | Սոցիալական հետազոտությունների մեթոդաբանություն, տեսություններ, սոցիալական տեխնոլոգիաներ և գործընթացներ | 1 | 1 | ||
ԻԴ.03.01 | Աշխարհագրություն* | 2 | 1 | ||
Ընդամենը | 48 | 30 | |||
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան | Ա.04.07 | Կոնդենսացված վիճակի ֆիզիկա | 1 | ||
Ե.01.01 | Կիրառական երկրաչափություն և ճարտարագիտական գրաֆիկա | 2 | |||
Ե.13.01 | Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը | 1 | |||
Ե.13.02 | Ավտոմատացման համակարգեր | 3 | |||
Ե.13.02 | Ավտոմատացման համակարգեր /Սինոփսիս/ | 3 | |||
Ե.13.03 | Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր, ցանցեր, դրանց տարրերը և սարքավորումները | 1 | |||
Ե.13.04 | Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում | 1 | 1 | ||
Ե.13.05 | Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ | 1 | 1 | ||
Ե.14.03 | Ջերմաէներգետիկա | 1 | |||
Ե.14.04 | Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ | 1 | |||
Ե.27.01 | Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա | 4 | |||
Ե.27.01 | Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա /Սինոփսիս/ | 2 | |||
ԺԷ.00.03 | Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն | 1 | |||
Ընդամենը | 16 | 8 | |||
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան | Ը.00.01 | Տնտեսագիտության տեսություն և տնտեսագիտական մտքի պատմություն | 1 | ||
Ը.00.02 | Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում | 2 | |||
Ը.00.03 | Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում | 1 | |||
Ը.00.06 | Միջազգային տնտեսագիտություն | 1 | |||
Ը.00.08 | Տնտեսության մաթեմատիկական մոդելավորում | 1 | |||
Ընդամենը | 6 | 0 | |||
Հայաստանի ազգային ագրարային համալսարան | Ե.18.01 | Բուսական և կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա | 1 | 1 | |
Ե.20.01 | Գյուղատնտեսության արտադրության մեքենայացում և մեքենաներ | 1 | |||
Ե.23.06 | Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր* | 2 | |||
Զ. 01.01 | Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա, ագրոքիմիա և ագրոէկոլոգիա | 1 | |||
Զ.02.01 | Գյուղատնտեսական կենդանիների բուծում. կերակրման և անասնաբուծության տեխնոլոգիա | 1 | 1 | ||
ԺԶ.00.01 | Անասնաբուժություն | 1 | 1 | ||
Ընդամենը | 7 | 3 | |||
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան | Գ.00.04 | Կենսաքիմիա | 1 | 1 | |
Գ.00.03 | Մոլեկուլային և բջջային կենսաբանություն | 1 | |||
ԺԴ.00.07 | Նյարդաբանություն, հոգեբուժություն և թմրաբանություն | 1 | |||
ԺԴ.00.10 | Ախտաբանական և նորմալ ֆիզիոլոգիա | 1 | |||
ԺԴ.00.03 | Ներքին հիվանդություններ | 1 | |||
Ընդամենը |
2 | 4 | |||
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան | Ե.23.02 | Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն | 1 | ||
Ե.23.06 | Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր* | 1 | |||
ԺԸ.00.01 | Ճարտարապետություն | 3 | 2 | ||
Ընդամենը | 5 | 2 | |||
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան | ԺԳ.00.01 | Մանկավարժության տեսություն և պատմություն | 1 | ||
ԺԳ.00.03 | Հատուկ մանկավարժություն (տիֆլոմանկավարժություն, սուրդոմանկավարժություն և օլիգոֆրենոմանկավարժություն, լոգոպեդիա, էրգոթերապիա) | 1 | |||
Է.00.01 | Հայոց պատմություն | 1 | |||
Ժ.01.01 | Հայ միջնադարյան և նոր գրականություն | 1 | |||
ԺԹ.00.03 | Սոցիալական հոգեբանություն | 1 | |||
Ընդամենը | 3 | 2 | |||
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան | Ժ.02.02 | Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն | 1 | 1 | |
Ժ.02.07 | Ռոմանագերմանական լեզուներ | 1 | |||
Ընդամենը | 2 | 1 | |||
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա | ԺԷ.00.03 | Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն | 1 | ||
Ընդամենը | 1 | 0 | |||
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա | ԺԷ.00.02 | Երաժշտական արվեստ | 1 | 1 | |
Ընդամենը | 1 | 1 | |||
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ | Գ.00.09 | Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա | 1 | ||
ԺԳ.00.02 | Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (ըստ բնագավառների) | 1 | |||
ԺԹ.00.01 | Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն | 1 | |||
Ընդամենը | 3 | 0 | |||
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ | ԺԷ.00.01 | Թատերական արվեստ. կինոարվեստ, հեռուստատեսություն | 1 | ||
Ընդամենը | 0 | 1 | |||
Հայ-ռուսական համալսարան | Ա.01.05 | Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն | 1 | ||
Ա.04.10 | Կիսահաղորդիչների ֆիզիկա | 2 | |||
Գ.00.03 | Մոլեկուլային և բջջային կենսաբանություն | 1 | |||
Ե.12.01 | Ռադիոտեխնիկա, ռադիոհաճախականային սարքավորումներ, համակարգեր, տեխնոլոգիաներ | 1 | |||
Ե.12.03 | Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր | 1 | |||
Ե.13.04 | Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում | 1 | |||
Ե.13.05 | Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ | 1 | |||
Ը.00.02 | Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում | 2 | 1 | ||
Ը.00.03 | Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում | 2 | |||
Ը.00.06 | Միջազգային տնտեսագիտություն | 1 | |||
Ժ.01.07 | Արտասահմանյան գրականություն | 1 | |||
Ժ.02.06 | Ասիայի հին և նոր լեզուներ | 1 | |||
ԺԲ.00.01 | Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն | 1 | |||
ԺԲ.00.02 | Հանրային իրավունք | 1 | |||
ԺԲ.00.03 ԺԲ.00.04 | Մասնավոր իրավունք Դատական իրավունք | 1 | |||
ԺԲ.00.05 | Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք | 2 | |||
ԺԲ.00.06 | Միջազգային իրավունք | 1 | |||
ԻԳ.00.01 | Քաղաքական գիտության տեսություն | 1 | |||
ԻԳ.00.02 | Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ | 1 | |||
Ընդամենը | 23 | 1 | |||
Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան | ԻԴ.03.01 | Աշխարհագրություն | 2 | ||
2 | 0 | ||||
Եվրոպական համալսարան | Ե.13.02 | Ավտոմատացման համակարգեր | 1 | 1 | |
Ընդամենը | 1 | 1 | |||
Հայաստանում ֆրանսիական համալսարան | Ե.13.05 | Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ | 1 | ||
Ընդամենը | 1 | 0 | |||
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ | ԺԷ.00.03 | Կերպարվեստ. դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն | 1 | 1 | |
Ընդամենը | 1 | 1 | |||
Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) | Ա.04.02 | Տեսական ֆիզիկա | 2 | 1 | |
Ա.04.16 | Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա | 2 | 1 | ||
Ընդամենը | 4 | 2 | |||
«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ | Ա.04.20 | Փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա | 1 | 1 | |
Ընդամենը | 1 | 1 | |||
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ | Է.00.01 | Հայոց պատմություն | 2 | ||
Ընդամենը | 2 | 0 | |||
Մաթեմատիկայի ինստիտուտ | Ա.01.01 | Մաթեմատիկական անալիզ | 1 | ||
Ա.01.05 | Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն | 1 | |||
Մեխանիկայի ինստիտուտ | Ա.02.04 | Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա | 1 | ||
Ա.02.01 | Տեսական մեխանիկա | 1 | |||
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ | Ե.13.04 | Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում | 2 | 2 | |
Ե.13.05 | Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ | 2 | 2 | ||
Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան | Ա.03.02 | Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն | 1 | ||
Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմ. ինստիտուտ | ԻԴ.01.08 | Երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման մեթոդներ | 1 | ||
Ե.23.01 | Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա | 1 | |||
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ | Ա.04.05 | Օպտիկա | 1 | 1 | |
Ա.04.21 | Լազերային ֆիզիկա | 1 | 1 | ||
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ | Ա.04.06 | Ակուստիկա | 1 | ||
Ա.04.07 | Կոնդենսացված վիճակի ֆիզիկա | 2 | |||
Գ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ | Բ.00.01 | Անօրգանական քիմիա | 1 | ||
Ե.17.01. | Անօրգանական նյութերի տեխնոլոգիա | 1 | |||
Օրգանական և դեղագործական քիմիայի ԳՏԿ | Գ.00.03 | Մոլեկուլային և բջջային կենսաբանություն | 1 | ||
Երկրաբանական գիտությունների ինստիտուտ | ԻԴ.01.01 | Ընդհանուր երկրաբանություն | 2 | ||
Գ. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ | Գ.00.14 | Կենսատեխնոլոգիա (Հիդրոպոնիկա) | 1 | 1 | |
«Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ | Գ.00.07 | Միկրոբիոլոգիա. կենսատեխնոլոգիա | 1 | ||
Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ | Գ.00.05 | Բուսաբանություն. սնկաբանություն. Էկոլոգիա | 1 | 1 | |
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ | Գ.00.03 | Մոլեկուլային և բջջային կենսաբանություն | 3 | ||
Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ | Գ.00.09 | Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա | 2 | 2 | |
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն | Գ.00.08 | Կենդանաբանություն, մակաբուծաբանություն, էկոլոգիա | 2 | 1 | |
Պատմության ինստիտուտ | Է.00.01 | Հայոց պատմություն | 1 | 1 | |
Է.00.02 | Համաշխարհային պատմություն | 1 | 1 | ||
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ | Ա.04.03 | Ռադիոֆիզիկա | 1 | ||
Ա.04.10 | Կիսահաղորդիչների ֆիզիկա | 1 | |||
ԻԿՐԱՆԵՏ ՄԿ | Ա.03.02 | Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն | 1 | ||
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ | Է.00.03 | Հնագիտություն | 1 | 1 | |
Է.00.04 | Ազգագրություն (ազգաբանություն) | 1 | 1 | ||
Ժ.01.05 | Բանահյուսություն | 1 | 1 | ||
Արվեստի ինստիտուտ | ԺԷ.00.02 | Երաժշտական արվեստ | 1 | 1 | |
ԺԷ.00.03 | Կերպարվեստ. դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն | 1 | |||
Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ | Ը.00.02 | Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում | 1 | 1 | |
Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ | Ժ.01.01 | Հայ միջնադարյան և նոր գրականություն | 1 | ||
Ժ.01.02 | Նորագույն շրջանի հայ գրականություն | 1 | |||
Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ | Ժ.02.01 | Հայոց լեզու | 1 | ||
Ժ.02.02 | Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն | 1 | |||
Արևելագիտության ինստիտուտ | Է.00.02 | Համաշխարհային պատմություն | 1 | 1 | |
Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ | Թ.00.01 | Փիլիսոփայություն | 1 | ||
ԺԲ.00.01 | Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն | 1 | |||
ԺԲ.00.02 | Հանրային իրավունք | 1 | |||
ԻԲ.00.01 | Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն, տեսություններ, սոցիալական տեխնոլոգիաներ և գործընթացներ | 1 | |||
ԻԳ.00.02 | Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ | 1 | 1 | ||
Ընդամենը ԳԱԱ | 45 | 27 | |||
Պետական կառավարման ակադեմիա | Վարչապետի աշխատակազմ | Ը.00.02 | Տնտեսություն, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում | 1 | 1 |
ԻԳ.00.02 | Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ | 1 | 1 | ||
ԻԳ.00.02 | Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ (ՊՆ) | 1 | |||
ԺԲ.00.02 | Հանրային իրավունք | 1 | 1 | ||
Ընդամենը | 3 | 4 | |||
Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն | Էկոնոմիկայի նախարարություն | Զ.01.02 | Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն | 1 | 1 |
ՀՀ ԷՆ«Երկրագործության գիտական կենտրոն» ՓԲԸ | Զ.01.01 | Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա, ագրոքիմիա և ագրոէկոլոգիա | 1 | ||
Ընդամենը | 2 | 1 | |||
Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ | ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն | Ե.14.01 | Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը | 1 | |
Ընդամենը | 1 | 0 | |||
ԸՆԴԱՄԵՆԸ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ | 180 | 90 | |||
* մասնագիտություններին հատկացված տեղերից 1-ական տեղ նախատեսվում է համատեղ հետբուհական փորձնական կրթական ծրագրի իրականացման համար |