Երևանի մանկական զբոսայգում իրականացվում է բազմապիսի կրթական, բազմամշակութային և զարգացման ծրագրեր։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց «Հայը կա» ՀԿ փոխտնօրեն Վարդուհի Թովմասյանը։
Նրա խոսքով՝ 6 ամսվա ընթացքում ունեցել են 1000 շահառու։
Հասարակական կազմակերպությունն իր գործընկերների հետ ներկայացնում է «Արատա» ծրագրով։ Համախմբվելով ազգայինի պահպանման նպատակի շուրջ՝ փորձելու են այգին դարձնել նաև ազգային այգի։