Երևանի ավագանու նիստը մեկնարկեց․ քվորում կա։
Քաղաքապետարանի բակում ավագանու մանդատից զրկված Հայկ Մարությանը լրագրողներին հայտնեց, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը օրենքով դիմել է նիստին մասնակցելու և ելույթ ունենա համար, ինչը մերժվել է՝ հիմք ընդունելով Ավինյանի երդմնակալությունից մեկ օր առաջ ընդունված կարգը՝ ըստ որի՝ որևէ մեկը, բացի ավագանու անդամներից, իրավունք չունի մասնակցելու նիստին։