Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարտի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով հաստատված ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2024 թվականի փետրվար ամսվա ընթացքում աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետի աշխատակազմի աշխատակիցներին պարգևատրել»։