Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից

 Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 24-ին, ժամը 16:46-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Պ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը (մոտ 3 մ)․ տուժածներ չկան:

Նշվում է, որ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել