Կադաստրային ծածկագիրը թվերի համակցություն է, որը տրվում է անշարժ գույքի միավորին կամ դրա առանձին մասերին կամ անշարժ գույքի օբյեկտին և պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ այդ միավորը կամ օբյեկտը գոյություն ունի որպես մեկ միասնական տարածական կամ նպատակային նշանակությամբ անբաժանելի ամբողջություն կամ չի փոփոխվել տվյալ միավորի կադաստրային տարածքը կամ ենթատարածքը:
Անշարժ գույքի միավորը միասնական տարածական ամբողջություն կազմող գույքի մասն է, որը հանդիսանում է մեկ, իսկ ընդհանուր սեփականության դեպքում` մեկից ավելի անձանց սեփականության կամ այլ գույքային իրավունքների օբյեկտ:
Անշարժ գույքի օբյեկտը իրենց նպատակային նշանակությամբ անբաժանելի անշարժ գույքի միավորներն են, որոնք կարող են սահմանակից չլինել, սակայն իրենց նպատակային օգտագործմամբ անբաժանելի են միմյանցից որպես ինժեներական, գծային, ճանապարհային, մայրուղային և այլ համակարգեր ու ենթակառուցվածքներ: