Պաշտոնյաներն ի պաշտոնե ստացած նվերները հաշվառման կներկայացնեն, այն կգնահատվի, կորոշվի դրա ճակատագիրը․ կարգն արդեն գործում է

Դեկտեմբերի 22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է ընդունել, որով հաստատվել են նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների ռեեստրի վարման կարգերը, ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը, ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը։ Այս որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 1-ին։

Iravaban.net-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Նարինե Ավետիսյանի հետ։

2022 թվականի դեկտեմբերին «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվեցին և օրենքի 29, 30-րդ հոդվածներն ամբողջությամբ նվիրված են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնական պարտականություններն իրականացնելիս ստացվող նվերների հաշվառմանը, հանձնմանը և գնահատմանը։ Այս փոփոխության համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դարձավ այն պատասխանատու մարմինը, որը պետք է զբաղվի նվերների հաշվառմամբ, գնահատմամբ և այլն։

«Կարգերը վերաբերում են հանրային իշխանության մարմինների բոլոր աշխատակիցներին, որևէ սահմանափակում կամ բացառություն չկա և բարձրաստիճան պաշտոնյաներից սկսած մինչև շարքային հանրային ծառայող․ այսինքն բոլոր այն անիձք, ովքեր պաշտոնեական պարտականություն կատարելիս «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով նվերներ կստանան, դրանք խիստ կանոնակարգված են։ Նրանք պարտավորություն են ունենալու դրանք հաշվառելու նվերների թվային ռեեստրում, որը դեռևս գործարկված չէ, սակայն առաջիկայում դա էլ կլինի»,-նշում է Նարինե Ավետիսյանը։

Մինչև ի՞նչ արժողությամբ նվերներ կարող են ի պաշտոնե ընդունել հանրային պաշտոն զբաղեցնող անձիք և հանրային ծառայողները։

«Արժեքը կարևորվում է նվերների հաշվառման գործընթացում։ Այսինքն երբ մենք նվերը դնում ենք պարտադիր հաշվառման, հետագայում՝ հանձմանը պետությանը, այստեղ է, որ արժեքը կարևոր է։ Հաշվառման ենթակա նվերները 60․000 դրամ և ավել նվերներն են, ինչպես նաև պարբերական բնույթ կրող դեպքերը, երբ միևնույն աղբյուրից 5 և ավել անգամ նվեր են ստանում։ Այսինքն, նվերի արժեքն ավելի շատ կողմնորոշում է հաշվառման դեպքում, իսկ նվերի ստացման թույլատրելի լինելը արդեն ստացման իրավիճակն է, ոչ թե արժեքը»։

Որո՞նք են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների ստացած նվերների հաշվառման նպատակները։

«Նվերների հաշվառումն ավելի լայն ազդեցություն ունեցող է, քան ուղղակի հանրային պաշտոն զբաղեցնող անձի և կամ հանրային ծառայողի կողմից նվերի հաշվառումը, և դա ավելի շատ միտված է կոռուպցիոն ռիսկերի կառավարմանը։ Ինչպես և հայտարարագրման համակարգի ժամանակ, երբ հայտարարատու պաշտոնատար անձիք իրենց գույքը և սեփականությունը հայտարարագրում են, այնպես էլ նվերների ժամանակ, գաղափարն ավելի շատ դրված է եղել թափանցիկությանը և հաշվետվողականությանը, երբ պետական պաշտոն զբաղեցնող անձիք իրենց գործողություններում հանրության առջր ավելի հաշվետու և թափանցիկ են դառնում։ Ընդհանուր առմամբ նվերների այս բաղադրիչը հենց վարքագծի կանոնների մեջ է ներառված։ Ինչու ոչ, սա միտված է նաև հանրային ծառայողի վարքագծի վերահսկողությանը»։

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների ստացած նվերները ինչպես են հաշվառվելու նվերների ռեեստրում։

«Այս պահին ռեեստրը դեռ չկա։ Ռեեստրի փոխարեն ԿԿՀ-ն մշակել և գործարկել է նվերների հաշվառման ձևաթուղթ։ Ռեեստրը լինելու թվային համակարգ, ինչպես հայտարարագրման համակարգն է։ Նույն կերպ՝ մուտք գործու հնարավորությամբ․ երբ հանրային ծառայողները նվեր կստանան, առաջին անգամ մուտք կգործեն ռեեստր, ԿԿՀ համապատասխան վարչությունը կհաստատի, որ մուտք գործող անձը հանրային ծառայող է և մենք նրանց կտանք որոշակի թույլտվություն, թվային ռեեստրում արդեն առաձին բաժիններով կլինի հանրային ծառայողի վերաբերյալ տեղեկատվության դաշտ, որտեղ ամբողջովին կերևա, թե մարդը ինչ պաշտոն է զբաղեցնում, երբվանից է պաշտոն զբաղեցնում, հետո կլինիա րդեն նվերի վերաբերելի դաշտ՝ ինչ նվեր է, ինչ արժեքի սահմանում, ումից էս տացել, ինչ միջոցառման ընթացքում է ստացել, ինչպես նաև նախատեսվում է, որ կլինի դաշտ, որտեղ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք կամ հանրային ծառայողները կկցեն հենց նվերի լուսանկարը»։

Հանրային պաշտոն զբաղեցնող անձիք և հանրային ծառայողներն ինչպես են հանձնելու նվերները։

«Արդարադատության նախարարությունն օրենքի լրացում է մշակել, որով և՛ Պետական գույքի կոմիտեն կդառնա գործընկեր, և՛ Պետական արարողակարգի ծառայությունը գործընկեր կդառնա, որպեսզի արդեն հետագայում նվերների ճակատագիրը օրենքով սահմանված կարգով որոշվի։ Այսինքն, եթե կլինեն նվերներ, որ պետք է հանձնվեն Պետական գույքի կոմիտեին՝ սակարկությունների միջոցով կօտարվեն կամ նվիրատվություններ կլինեն, կամ կհանձնվեն մանկատներին, ծերանոցներին։ Կարգերն ավելի մանրամասն կլինեն»։

Ինչպես են գնահատվելու հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների ստացած նվերները։

«Նվերների արժեքի գնահատման համար տարբերակներ են դրված, օրինակ՝ օնլայն խանութների միջոցով գնահատվող համակարգը, հիմնականում շուկայական արժեքի գնահատում կլինի, թե մոտավորապես այդ նվերն ինչ արժեք կունենա շուկայում։ Առանձին կարգավորում է դրված այն նվերների համար, որոնք հնարավոր չէ խանութի միջոցով գնահատել։ Ենթադրենք՝ ունենանք նկար, արվեստի գործ, և այլն՝ դրանց համար կա առանձին կարգավորում, որ փորձագիտական եզրակացության հիման վրա կգնահատվի»։

Մանրամասները՝ տեսանյութում


Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել