Հրդեհ Վանաձոր քաղաքում․ կա տուժած

Դեկտեմբերի 30-ին, ժամը 09։54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկում այրվում է բնակարան․ ներսում քաղաքացիներ կան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկում։ Տան բնակիչը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։40-ին, մարվել՝ 11։17-ին։ Այրվել են կենցաղային իրեր և գույք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել