«Գնամ՝ ի՞նչ անեմ». Ալեն Սիմոնյանը չի մասնակցի դեկտեմբերին ՀԱՊԿ միջոցառմանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ չի մասնակցելու դեկտեմբերին ՀԱՊԿ-ի շրջանակներում կայանալիք միջոցառմանը. «Կարծում եմ՝ իմ մասնակցությունը ստեղծված իրավիճակում տեղին չէ։ Այն իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները չի կատարում, գնամ՝ ի՞նչ անեմ այնտեղ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ մասին տեղյակ է պահել գործընկերներին։

Հարցին՝ ինչպես են արձագանքել, Սիմոնյանը նշել է. «Արձագանք չկա, կարծում եմ՝ չի էլ լինի, վստահ եմ՝ իրենց համար էլ է հասկանալի, թե որոնք են հրաժարվելու պատճառները»։

Միաժամանակ, ԱԺ նախագահը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն Հայաստանը չունի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել