ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ չի մասնակցելու դեկտեմբերին ՀԱՊԿ-ի շրջանակներում կայանալիք միջոցառմանը. «Կարծում եմ՝ իմ մասնակցությունը ստեղծված իրավիճակում տեղին չէ։ Այն իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները չի կատարում, գնամ՝ ի՞նչ անեմ այնտեղ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ մասին տեղյակ է պահել գործընկերներին։
Հարցին՝ ինչպես են արձագանքել, Սիմոնյանը նշել է. «Արձագանք չկա, կարծում եմ՝ չի էլ լինի, վստահ եմ՝ իրենց համար էլ է հասկանալի, թե որոնք են հրաժարվելու պատճառները»։
Միաժամանակ, ԱԺ նախագահը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն Հայաստանը չունի։