Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Միկիտա Պոտուրաևին հետ քննարկել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային իրավիճակը։ Գրիգորյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։

«Ընդգծել ենք կայուն խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը: Վերոնշյալի շրջանակում ներկայացրել եմ ՀՀ մոտեցումները տարածաշրջանային որոշ խնդիրների շուրջ»,– նշել է ԱԽ քարտուղարը։

Ըստ Գրիգորյանի` քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հիշեցնենք` հոկտեմբերի վերջին Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ, քննարկել հայ-ուկրաինական հարաբերությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել