Դավիթ Խաչատուրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Դավիթ Խաչատուրյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում դադարել են։

Դատական իշխանության տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն օրենքով սահմանված կարգով քննարկվել է ԲԴԽ-ում, և Դավիթ Խաչատուրյանի լիազորություններն այսօրվանից դադարել են:

Հիշեցնենք՝ Խաչատուրյանը ԲԴԽ անդամ է ընտրվել 2021 թվականի հունվարի 22-ին։ Օրեր առաջ, հոկտեմբերի 30-ին վերջինս նշանակվել էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել