Սի Ծինփինը վերջին 6 տարում առաջին անգամ ժամանել է ԱՄՆ

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը ժամանել է Սան Ֆրանցիսկո. վերջին անգամ նա ԱՄՆ էր ժամանել 2017-ին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, գրում է BBC-ն:

Մի քանի ժամից Սան Ֆրանցիսկոյում նախատեսվում է նրա և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը:

Հայտնի է, որ Սի Ծինփինը նաև մասնակցելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջնորդների 30-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել